00:00:00

Քաղաքացիները կարող են իրենց առաջարկներն ուղարկել «Հայաստան» դաշինքի էլեկտրոնային փոստին

21:47, 02 հունիս 2021

Քաղաքացիները կարող են իրենց առաջարկներն ուղարկել «Հայաստան» դաշինքի էլեկտրոնային փոստին՝ «Армения» [email protected]։ Այս մասին հունիսի 2-ի ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը։ «Քաղաքական ուժը, որը նախընտրական մրցարշավի ֆավորիտն է, առաջարկում է համատեղ լուծումներ փնտրել։ Էլեկտրոնային հասցեով արդեն ստացվում են բազմաթիվ առաջարկություններ։ Շուտով բոլորը կդառնան այդ առաջարկությունների քննարկումների վկաները։ Սա ձեւական գործընթաց չէ, քաղաքացիները պետք է հասկանան, որ ուժը, որը ձգտում է իշխանության, պատրաստ է բաց աշխատել իրենց հետ»,- նշել է նա։ Այդ հարթակի իրավական ոլորտը կհամակարգի Արփինե Հովհաննիսյանը, իսկ սոցիալական, տնտեսական և այլ ոլորտները՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր