00:00:00

Սկանդալային տեսանյութի հերոսին ոչ թե ոստիկանությունում էին մերկացրել, այլ այդ վիճակում բերման էին ենթարկել. մանրամասներ

18:59, 02 հունիս 2021

Երեկ տելեգրամյան ալիքներում մերկ տղամարդու տեսանյութ տարածվեց և կից գրառում, թե իբր ոստիկանության բաժնում են նրան մերկացրել ու ստորացրել:Mediaport-ը պարզեց, որ տեսանյութը նկարահանվել է 2020 թվականի սեպտեմբերի 12-ին։ Նույն օրը ժամը 22։00-ին Ոստիկանությունը քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ մերկ վիճակում կանգնել է փողոցում և գոռգոռում է։ Ահազանգերի կապակցությամբ Ոստիկանության ծառայողները մոտեցել են քաղաքացուն և նրան ներկայացրել բաժին. քաղաքացին հայտնել է, որ ունի հոգեկան խնդիրներ։ Այնուհետ, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր