00:00:00

Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով

18:25, 02 հունիս 2021

2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Հայփոստի միջոցով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից  հայտնում են, որ բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները․ նրանք կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Լիազորագրի առկայության դեպքում ևս կենսաթոշակը կամ նպաստը կտրամադրվի կանխիկ եղանակով: Այսպիսով՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ընդգրկված չեն բացառություն կազմող շահառուների խմբում և իրենց գումարը ստանում են կանխիկ եղանակով (Հայփոստի միջոցով), մինչև 2021 թվականի հունիսի 30-ը պետք է ընտրեն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն՝ բանկ կամ Հայփոստ:
Վճարող կազմակերպություն ընտրելու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին մինչև 2021 թվականի հունիսի 21-ը՝ նշելով այն բանկի կամ Հայփոստի անունը, որտեղից ցանկանում են ստանալ իրենց հատկացվող գումարը:
Հայփոստ ընտրելու դեպքում՝ դիմումին պետք է կցել Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք: Դիմումը կարելի է ներկայացնել նաև Հայփոստի գրասենյակ: Վճարող կազմակերպություն չընտրելու դեպքում՝ 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս՝ վճարող կազմակերպությունը կընտրվի ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով՝ ինքնաշխատ եղանակով ընտրելով որևէ վճարային կազմակերպություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր