00:00:00

Տավուշում ադրբեջանական հողեր կա՞ն․ Տավուշի նախկին մարզպետ, ԲՏԱ նախարարի պարզաբանումը

14:28, 02 հունիս 2021

Այսօր լրագրողները ԲՏԱ նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանից հետաքրքրվեցին՝ կան արդյո՞ք Տավուշում ադրբեջանական գյուղեր՝ նրան հիշեցնելով իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանի հայտարարությունը, թե մարզում ադրբեջանական հողեր կան: Չոբանյանը հիշեցրեց, որ 2 տարի Տավուշի մարզպետ է եղել, այդ ընթացքում առնվազն երեք անգամ խոսել է թեմայի մասին. «Այս թեմային անդրադարձել եմ ոչ միայն որպես Տավուշի մարզպետ, այլ նաև որպես ՀՀ քաղաքացի և որպես ընդհանրապես հայ մարդ: Այս խնդրի վերաբերյալ իմ դիրքորոշումը որևէ ժամանակ չի փոխվելու: Տավուշի մարզի սահման ասելով մենք դիտարկում ենք, ես դիտարկում եմ այն սահմանը, այն գիծը, որտեղ կանգնած են մեր զինվորները: Իմ՝ որպես քաղաքացու ու ԲՏԱ նախարարի, պարտականությունն այն է, որպեսզի ջանք չխնայեմ, որ այդ դե ֆակտո ստատուս քվոն որևէ ձևով չխախտվի ի վնաս Հայաստանի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր