00:00:00

Էդ մարդը էդ թուղթը ստորագրելուց հետո ես չգիտեմ՝ քանի փամփերս է փոխել եւ որտեղ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

12:56, 02 հունիս 2021

Ես էլ էի դեմ այս ընտրություններին, ես էլ էի համարում, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ ձեւավորվեր ժամանակավոր կառավարություն, մեկ տարի անցներ, որից հետո գնայինք ներքաղաքական առումով ավելի հանգիստ ու հասկանալի վիճակում ընտրությունների: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը: «Բայց այս մարդը չցանկացավ գնալ: Ընտրությունները մենք չենք նշանակել, նշանակել է գործող վարչակարգը: Հիմա չգնանք ընտրությունների, ասենք՝ թող գնա վերընտրվի՞: Իհարկե չէ: Քանի որ ընտրությունները նշանակված են, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս մարդիկ խորհրդարանում չհայտնվեն: Մեկ է, խորհրդարանում ինչ-որ մասնաբաժնով  հայտնվելու դեպքում էլ չեն կարող ձեւավորել կառավարություն եւ այս ամենի համար այդ անձնավորությունը պետք է պատասխան տա»,-ասաց նա: Քոչարյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասաց. «Իրեն հարգող մարդը նոյեմբերի 10-ին պետք է ինքն իրեն խփեր: Միգուցե դաժան բան եմ ասում, բայց չեմ կարող չասել, որովհետեւ 5 հազար կորուստ ենք տվել, 11 հազար վիրավոր, հողային կորուստներ: Այդ ամենը կարող էր եւ չպետք է լիներ: Հիմա այդ նույն մարդը խոսում է տղամարդկության մասին: Էդ մարդը էդ թուղթը ստորագրելուց հետո ես չգիտեմ՝ քանի փամփերս է փոխել եւ որտեղ»: Երկրորդ նախագահն ասաց, որ գործող իշխանությունները պետք է պատասխան տան իրենց արածների համար, բայց դա չպետք է հաշվեհարդարի, վենդետայի ձեւ ընդունի: «Ես հասկանում եմ, որ դա չպետք է լինի ինդուլգենցիա, որովհետեւ շատ թանկ նստեց երկրի վրա այդ մեղքերը, բայց պետք է լինի արդարադատություն: Ոչ թե վենդետա, այլ արդարադատություն: Մենք չենք կարող ձեւացնել, որ մեր երկրի հետ բան չի պատահել: Մենք պարտվածի դերից մի քանի տարի դուրս ենք գալու մեծ դժվարությամբ: Սա հոգեբանական  մեծ ճնշում է լինելու մեր ժողովրդի վրա: Չի կարելի այս ամենի վրա աչք փակել, ասել՝ ինչ եղել, եղել է: Դասեր պետք է քաղենք անպայման եւ  դա դաս պետք է լինի նաեւ ապագա սերունդների համար, թե ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել»,-ընդգծեց Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր