00:00:00

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. Նիդերլանդների ԱԳՆ

12:20, 02 հունիս 2021

Նիդերլանդների խորհրդարանին ուղղված նամակում այդ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիխրի Կաախը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման ինչպես նաև ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ժառանգության գնահատման առաքելության տարածաշրջան գործուղելու կարևորությունը:
Նիդերլանդներն ընդգծում է երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։ «Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ, և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։ Սահմանից զորքերն անմիջապես հեռացնելու կոչ է արվում և նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին» - շեշտել է ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր