«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում անընդհատ մտքիս Պաշտպանության նախարարի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի լռությունն է։
Նույնը վերաբերվում է պատերազմի օրերին այդ պաշտոններն զբաղեցնող Օնիկ Գասպարյանին ու Դավիթ Տոնոյանին։
Դավի՛թ Տոնոյան, Օնի՛կ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Թե՞ մտածում եք, որ եթե այս պահին պաշտոն չեք զբաղեցնում տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունեք։ Թե՞ ձեր համար մեկ է այս ամենը, ասեմ իմանաք՝ այդպես է ստացվում։