00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

10:59, 02 հունիս 2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․ հուլիսի 1-ը ներառյալ կարող են գրանցվել https://atmk.mil.am կայքում: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր