00:00:00

Ղարաբաղում ռուս խաղաղապահները աշխատում են ապահովել զինադադարը, Ֆրանսիան այս հարցում ոչ մի դեր չունի. Ադրբեջանի ԱԳՆ

13:37, 02 հունիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում հրադադարի ապահովման եւ պահպանման գործում Ֆրանսիայի որեւէ դերի բացակայությունը: «Տարածաշրջանում զինադադարն ապահովվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Ռուս խաղաղապահները, որոնք ժամանակավորապես տեղակայվել են Ադրբեջանի տարածքում, փորձում են ապահովել հրադադարի պահպանումը։ Այս հարցում Ֆրանսիայի ոչ մի դերակատարում չկա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաեւան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ էլ կողմ է եղել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակմանը։ «Բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք հայ ռազմագերիներ չունենք։ Ինչ վերաբերում է 2020թ.նոյեմբերի 26 - ին ձերբակալվածներին, ապա նրանք ռազմագերիներ չեն», - ընդգծել է նա: Աբդուլաեւան հավելել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ երկխոսություն է իրականացվում, այդ թվում՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա: «Եվ այս հարցում Ֆրանսիան ոչ մի դերակատարում չունի», - նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր