00:00:00

«Ժողովուրդ». Փաշինյանին Փարիզում մերժել են. հայ համայնքը հրաժարվել է հանդիպել նրա հետ

09:17, 02 հունիս 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բողոքի ակցիաներով եւ կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորում ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Վառ օրինակը երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցածն էր, ինչը Փաշինյանին ստիպել է շրջել ոստիկանական մեծ թվով ուժերի ուղեկցությամբ: Այնտեղի հայերը Փաշինյանին դիմավորել են «Կապիտուլյանտ» գրությամբ պաստառներով: Սակայն պարզվում է, որ Փաշինյանը մերժվել է նաեւ հայ համայնքի կողմից: Ավելին, Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիան կողմ էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հոկտեմբերին լիներ, սակայն Փաշինյանն այնքան պնդեց, որ Մակրոնը ստիպված ընդունեց։ Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը պաշտոնական այցով գտնվում է եվրոպական քաղաքներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր