00:00:00

Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. նոր մանրամասներ. «Փաստինֆո»

23:35, 01 հունիս 2021

Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. հունիսի 2-ին Ռուսաստանում կմեկնարկեն եռակողմ բանակցություններ՝ գերեվարված զինծառայողների վերադարձի հարցով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է Խծաբերդից գերեվարված շիրակցի զինծառայողների վերադարձի հարցերով զբաղվող Բորիս Ավագյանը։ «Վաղը լինելու են եռակողմ բանակցություններ ՌԴ ՊՆ-ում, որին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության նախարարության և ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, նաև գեներալ Մուրադովը։ Այդ բանակցություններից հետո հնարավոր կլինի տալ գնահատականներ, թե իրավիճակն ինչպես է ընթանում։ Խծաբերդից գերեվարվածների հարցը ընդհանուր ծրագրի մեջ է»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր