00:00:00

Պատերազմի պատճառած արհավիրքները մեծապես խաթարել են նաեւ երեխաների խաղաղ կյանքը. Վիտալի Բալասանյանի ուղերձը

01:44, 02 հունիս 2021 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։ «Սիրելի՛ փոքրիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։ Դուք եք մեր ապագան, մեր վաղվա օրը։ Մեր՝ մեծերիս պարտքն է ձեզ համար ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ՝ հանուն լուսավոր եւ ապահով ապագայի։ Մեր մանուկները պետք է շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ։ Պատերազմի պատճառած արհավիրքները մեծապես խաթարել են նաեւ երեխաների խաղաղ կյանքը, ուստի մեզ համար առաջնային է նրանց ամենավառ երազանքները իրականացումը։ Վստահեցնում եմ, որ ամբողջ Արցախի եւ առաջին հերթին՝ նրա փոքրիկ զավակների անվտանգությունը մշտապես եղել եւ մնում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ որպես ապագայի հանդեպ հուսալի հիմքերի ստեղծման առաջնահերթություն։ Թանկագի՛ն երեխաներ Կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ օրվա կապակցությամբ, մաղթում անամպ երկինք եւ երջանիկ մանկություն»,- նշվում է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր