00:00:00

Ինձ թվաց արյունս երակներում սառեց. հայրենիքի համար զոհված տղերքին էս անասունները լցրել են սառնարանը. Սերժ Սարգսյան

01:32, 02 հունիս 2021 Տեսանյութեր

Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքին բերել ու լցրել են սառնարանը, բա սատանա՞ չեն սրանք, բա ինչ են։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես 67 տարեկան եմ, այս ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ եմ տեսել, ես զրուցել եմ տեւական ժամանակ երկու, երեք որդի կորցրած որդիների հետ, ամեն ինչ տեսել եմ, եւ ինձ թվում էր, որ ես այլեւս զարմանալու ու լացելու ունակություն չունեմ։Ձեր ասած այդ նկարները, որը տեսել եմ, ինձ թվաց արյունս երակներում սառեց, բայց լավ մա՞րդ են դրանք, մարդկային որեւէ բան կա՞ նրանց մեջ, ոնց կարելի է հայրենիքի համար զոհված հերոս տղերքին, անկախ նրանից հերոսություն արել են, թե ոչ, իրենք ամեթանկագինն են տվել այս երկրին, իսկ էս անասունները բերել են ու լցրել սառնարանը այդ մարդկանց, բա սատանա՞ չեն սրանք, բա ինչ են»,– ասել է Սերժ Սարգսյանը։   https://www.youtube.com/watch?v=c7oPeEpgSzA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր