00:00:00

Գերիների վերադարձի համար շուրջօրյա աշխատանք է տարվում. ԱԱԾ տնօրենի տեղակալ

17:59, 01 հունիս 2021

Սահմանային իրավիճակը նույնն է, բանակցություններ են ընթանում, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ քաշվեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին: «Այս պահին նույն իրավիճակն է, ինչ նախկինում կար: Բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Իսկ թե գերիների վերադարձի համար ի՞նչ քայլեր են իրականացնում՝ նա ասաց. «Շուրջօրյա աշխատանք է կատարվում, որ հետ վերադարձվեն»: Խոսքը թե վերջերս գերեվարված 6 զինծառայողների, թե մյուս գերիների մասին է: Հարցին, թե ի՞նչ է հաջորդելու՝ նա ասաց, որ խնդիրը լուծվելու է բանակցությունների միջոցով: «Բանակցությունների արդյունքով պետք է փորձենք մեր գերիներին հետ վերադարձնել: Բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար աշխատում են»-ասաց նա ու չմանրամասնեց, թե ովքեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր