Քրեական ոլորտում շատ բաներ չգիտեի, բավական լիկբեզ եմ անցել այս երեք տարվա ընթացքում, բայց հետո հիշեցի, թե ինչ ճնշումներ եղան մեր դատաիրավական համակարգի վրա եւ ամենից հետաքրքիրն այն էր, թե ինչ եռանդով իրվաբանները, հատկապես փաստաբանները պայքարի մեջ մտան այդ երեւույթի դեմ: Այս մասին մայիսի 31-ին, իրավաբան-գիտնականների, փաստաբանների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Բավական հետաքրքիր էր այդ ամենին հետեւել: Պետաիրավական հատվածի հետ շփումներ եւ առնչություն ունեցել եմ, քանի որ եղել են սահմանադրական բարեփոխումներ իմ նախագահ եղած ժամանակ: Երեւի ռեֆորմների մեծ մասը հենց այդ ժամանակ է հիմքը դրվել, շարունակվել: Բացի դրանից, օրենսգրքերի մեծ մասը հենց այդ ժամանակ է ընդունվել, հետագայում բարելավման գործընթաց են անցել»,-ասաց նա:
Քոչարյանը նկատեց, որ մի ժամանակ լավ փաստաբանը նա էր, ով կարողանում էր պայմանավորվել դատախազի հետ. «բայց հետո մի այլ դպրոց ձեւավորվեց, որ լավ փաստաբանն այն է, ով կարողանում է պայքարել մրցակցային դատարանում: Այդ դպրոցը կա, ամբողջական դաշտը չի փակել, բայց կա: Դա մեր մեծ ձեռքբերումներից մեկն է, որվ կարելի է հպարտանալ»:
Նա հայտարարեց, որ դատական համակարգի նկատմամբ իր գնահատականը բավականին հակասական է. «Պարզվեց, որ կային մարդիկ, որ բավականին բրձր մակարդակի վրա հայտնվեցին, եւ կար նաեւ ճիշտ հակառակը: Ես չէի ասի, որ այդ համակարգը իմ ժամանակ կայացել է, եթե նայեմ բաժակի կիսադատարկ լինելու անկյան տակ: Այնուամենայնիվ կդրային առաջարկները, լուծումները միշտ չէ, որ լավն էին: Հակառակը կասեի:
Իմ ժամանակ այդ ոլորտում բարեփոխումներն առաջնորդում էր արդարադատությաննախարար Դավիթ Հարությունյանը: Ինքն էր բարփոխումների դեմքը: Երեւի ամենից կարեւորը եռաստիճան դատական համակարգն է՝ իրարից անկախ: Դատական ուղղահայաց համակարգը բարեփոխելու տարբերակ էլ չկար, պետք էր ուղղակի կտրուկ դեմոնտաժի ենթարկել եւ նոր համակարգ կառուցել»,-ասաց նա: