00:00:00

«Հրապարակ». Վանաձորում անգամ թափառաշրջիկներին են համոզել-տարել Նիկոլ Փաշինյանի ցույցին

09:17, 01 հունիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «84 հազար բնակիչ ունեցող Վանաձորում Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցել է մոտ 500 մարդ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեծ ջանք է գործադրել մշակույթի պալատի 500 նստատեղով դահլիճը լցնելու համար. կանչել են մարզի բոլոր գյուղապետերին, դպրոցների եւ բուժհիմնարկների տնօրեններին։ Շատերին անձամբ է զանգել, ասել է՝ հետներդ մարդ բերեք: Դահլիճում են եղել մարզպետի ընտանիքի անդամներն ու մերձավորները: Իսկ կամավոր մոտ հարյուր մարդ է ներկա եղել, մնացածը Փաշինյանի հետ է եկած եղել՝ Երեւանից, այլ մարզերից: Ըստ վանաձորցիների՝ մարզպետարանի աշխատողներն անգամ շուկայի, եկեղեցու հարակից տարածքից թափառաշրջիկների են համոզել-տարել հանդիպմանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր