00:00:00

ԵՀ. Պատվաստված քաղաքացիներին ԵՄ-ի ներսում ուղեւորությունների ժամանակ պետք է ազատել թեստերից եւ կարանտինից

22:38, 31 մայիս 2021

Մարդկանց, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ԵՄ-ի ներսում ուղեւորությունների ժամանակ պետք է ազատել թեստերից եւ կարանտինից: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ամբողջովին պատվաստված անձինք, ովքեր պատվասման մասին վկայականներ ունեն, պետք է ազատվեն թեստերից կամ կարանտինից՝ վերջին դոզան ստանալուց 14 օր հետո ուղեւորությունների ժամնանակ: Սա պետք է վերաբերվի նաեւ կորոնավիրուսից ապաքինվածներին, ովքեր ստացել են երկբաղադրիչ պատվաստանյութի մի դեղաչափը»,- ասել է նա: ԵՄ երկրները կարող են կորոնավիրուսի պատվաստանյութի վկայականներ պահանջել` համերգների եւ այլ զանգվածային միջոցառումների համար: «ԵՄ որոշ երկրներ հայտարարել են, որ կցանկանային համերգների եւ զանգվածային այլ միջոցառումների մասնակցելու վկայականներ տարածել: Դա հնարավոր է, եթե կա համապատասխան ազգային օրենսդրություն», - ասել է Ռեյնդերսը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր