00:00:00

Ռուս խաղաղապահները ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով այցելել են Կութ գյուղ, մի քանի ժամ աշխատել ու հետ գնացել

15:37, 31 մայիս 2021

Ռուս խաղաղապահները Կութ գյուղում էին՝ սահմանային իրադրության հանգուցալուծման նպատակով։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ մայիսի 29-ին ռուսկան խաղաղապահ զորքերն այցելել են նշված գոտի՝ որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։ «Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով այցելել են նշված տարածք, մի քանի ժամ աշխատել են ու հետ գնացել»,- հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում էին։ Համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը տեղեկացրել էր, որ չորս մեքենա է անցել գյուղով, որից երկուսի վրա է եղել ռուսական դրոշներ։ Խաղաղապահները բարձրացել դիրքեր, որտեղ տեղակայված են ադրբեջանցիները, բանակցություններ են ընթացել։ Սիմա Չիտչյանը վստահեցրել էր, որ դիրքեր բարձրանալու համար խաղաղապահները բարձրացել են հայ զինվորականների ուղեկցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր