00:00:00

«Ո՞վ էր, արա». Լարված վիճակ Հերացի փողոցում. վեճ սկսվեց վարորդի եւ անհետ կորածի հարազատի միջեւ

14:00, 31 մայիս 2021

Հերացի փողոցում, որտեղ փողոցը փակել են անհետ կորած զինծառայողների ծնողները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց: Վարորդներից մեկը պահանջում էր բացել փողոցը եւ լեզվակռվի մեջ մտավ ակցիայի մասնակից տղամարդկանց հետ: Ոստիկանները միջամտեցին, հեռացրին վարորդին, սակայն այդ պահին անհետ կորածներից մեկի հարազատը ինչ-որ իր նետեց վարորդի ուղղությամբ, որը դիպավ մեքենային: «Ո՞վ էր արա»,- բղավեց վարորդը, ինչին հետեւեց պատասխան. «Ես էի, արա: Իմ երեխու հետեւից եմ եկել, մենակ քո երեխե՞ն ա»: Ակցիայի մյուս մասնակիցները հանդարտեցրին նրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր