Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին՝ համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար: