00:00:00

Բանակում չծառայածները՝ ցուցակներում․Իշխող կուսակցության նախընտրական ցուցակը բանակից «փախածների» թվով առաջատարն է

12:23, 31 մայիս 2021

Ինչպես արդեն հայտնի է՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Այս ընտրություններն աննանխադեպ են մասնակիցների քանակով, իսկ մասնակիցներն էլ աննախադեպ են իրենց «հարուստ» կենսագրությամբ:  Irakanum.am-ը ուսումնասիրել է ընտրության գնացող որոշ ուժերի թեկնածուներին ու առանձնացրել բանակից «փախածներին»: Բանակում չծառայածների թվով ամենահարուստը իշխող կուսակցության նախընտրական ցուցակն էր: Թեեւ իշխող կուսակցության ոչ բոլոր թեկնածուի անուններն են հրապարակվել, բայց նրանց մեջ են չծառայածներից  ՔՊ ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:  Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների համար դատապարտվել է 2 տարի երեք ամսով: Ի դեպ, նա չի ծառայել հայկական բանակում: Առողջական խնդիրների պատճառով բանակից ազատվել են  նաեւ ցուցակում ընդգրկված ԱՆ եւ ԿԳ նախկին նախարարներ  Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:Կենսագրական տվյալներում բանակում ծառայելու մասին տեղեկություններ չունի Հայկ Կոնջորյանը: «Հայաստան» դաշինքի ցուցակի առայժմ  առաջին 50 թեկնածուի անունն է հրապարակվել,  ցուցակում չծառայածների մեջ են փաստաբան Արամ Վարդեւանյանը (կենսագրության մեջ նշված է զինապարտ),   ծառայության մասին տեղեկություններ չկա նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի կենսագրական տվյալներում նույնպես :  «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում չծառայածներից է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  իսկ Հայկ Մամիջանյանի եւ Մարտուն Գրիգորյանի կենսագրական տվյալներում  նրանց ծառայելու մասին տվյալներ չկային: «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքից»  չի ծառայել դաշինքի ցուցակը գլխավորող ներկայիս պատգամավոր Արման Բաբաջանյանը: ՀԱԿ-ի ցուցակը ևս ամբողջական չէ։ Հայտնի անուններից առայժմ միայն Լեւոն Զուրաբյանի կենսագրական տվյալներում չկային բանակում ծառայած լինելու մասին տեղեկություններ: Բանակում չի ծառայել նաեւ «Մեր տունը Հայաստանն  է» դաշինքը գլխավորող նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Մյուս ուժերի ցուցակներում ևս ևս գերակշռում են հայկական բանակում չծառայած տղաները, ինչը հատկապես այս իրավիճակում խիստ մտահոգիչ է, եւ քաղաքական ուժերի առաջնորդները պետք է դա հաշվի առնեին իրենց ցուցակները կազմելուց առաջ: Շարունակելի։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր