00:00:00

«Լուսավոր Հայաստան». Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրամադրվի Ադրբեջանին

12:19, 31 մայիս 2021

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրամադրվի Ադրբեջանին: Այս մասին մայիսի 31-ին  Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն ՄարուքյանըԼ Այնուամենայնիվ, ըստ նրա, բոլոր կողմերից սահմանները վաղ թե ուշ պետք է ապաշրջափակվեն: «Բայց ես դեմ եմ, որ Ադրբեջանին որեւէ միջանցք տրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքով»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ վաղ թե ուշ պետք է հայտնվի եռակողմ հանձնաժողով, որն էլ կզբաղվի սահմանների սահմանագծման ու սահմանազատման խնդիրներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր