00:00:00

Փաշինյանը, հայտարարելով, որ հպարտ է մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել

10:12, 31 մայիս 2021

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այս արտահայտությունը քաղաքական, իրավական, բարոյական առումով նրա պաշտոնավարման վերջին էջը պետք է դառնա։ Կարծում եմ՝ հանրության բոլոր խմբերն այս հայտարարության մեջ, յուրաքանչյուրն իր մասով, ստացավ Նիկոլ Փաշինյան կերպարի իրական առաքելության և պատերազմում մեր տապալման պատճառների մասին հստակ տեղեկատվություն։ Սա ոչ միայն չպետք է վերընտրվի, այլ չպետք է այլևս հնարավորություն ունենա մասնակցելու երկրի հասարակական, քաղաքական կյանքին։ Հայաստանն ու Արցախը, նույնիսկ այս անելանելի թվացող իրավիճակում, ունեն վերածննդի հնարավորություն, որի հիմքում Փաշինյանի՝ մեր կյանքից տոտալ բացակայությունն է»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր