00:00:00

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈւ 6 շարասյան տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում

03:58, 31 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուս խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: «Ռուսական խաղաղպահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյան անցումը. 4-ը Լաչինի միջանցքով դեպի հյուսիսային և հարավային ուղղություններ, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով, մեկն էլ՝ հակառակ ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը: Ինժեներա-սակրավորական խմբերը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրել են 2121 հա տարածք, 657.3 կմ ճանապարհ, 1844 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր