00:00:00

Այս պատերազմը կարող էր չլինել, իսկ եթե սկսվել էր, մենք չպետք է պարտվեինք. Քոչարյան

21:03, 29 մայիս 2021

Այս պատերազմի մասին մենք երբեք ճշմարտությունը չենք իմանալու, եթե իշխանությունը չփոխվի: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը: «Իրենք այս ամեն ինչի մասնակից են: Ես համոզված եմ, որ պատերազմը կարող էր եւ չլիներ եւ չպետք է լիներ: Հենց իրենց վարած քաղաքականությունը բերեց պատերազմի անխուսափելիության: Իսկ եթե պատերազմ էր սկսել, մենք չպետք է պարտվեինք։ Մի շարք սխալ, հիմար կամ դավադիր քայլեր բերել են այս պարտությանը։ Մենք պետք է իմանանք ճշմարտությունը։ Իշխանափոխությունից հետո, այո, ամբողջ ծավալով պետք է հասկանանք՝ ո՞վ, որտեղ, ինչ սխալներ է գործել, ինչ հետևանքներ են եղել այդ սխալներից։ Սրանից հնարավոր չէ խուսափել, ամեն մեկն իր գնահատականը կստանա։ Նման հարցերի ծածկադմփոցը նշանակում է, որ դու քեզ վրա ես վերցնում պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվել է: Ես պատրաստ չեմ նման պատասխանատվություն իմ վրա վերցնել: Մինչեւ վերջի կետը հասկանալու ենք, թե ինչ է կատարվել», - նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր