00:00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մեջ քաղաքական հնարք եմ տեսել եւ դրան չեմ տրվել. Ռոբերտ Քոչարյան

20:31, 29 մայիս 2021

Այո, եղել է նման առաջարկ եւ ես դա մերժել եմ եւ հրապարակային եմ դրա մասին հայտարարել: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ երեք նախկին նախագահներով դաշինք կազմել եւ միասին գնալ ընտրությունների: «Մենք ոչ միայն պետք է մտածենք, թե ինչպես պետք է հեռացնենք այս իշխանությանը, որովհետեւ այդ առաջարկի իմաստը դա էր՝ բոլորս միանանք, ինքներս  չմասնակցենք, որ հեռացնենք այս իշխանությանը: Դա հարցի մեկ մասն է: Իսկ հարցի երկրորդ, ոչ պակաս կարեւոր մասը հետեւյալն է՝ հետո ինչպե՞ս ենք աշխատելու: Եթե ընտրությունների նպատակը ընդամենը մեկին հեռացնելն է, ես չեմ կարծում, որ դա քաղաքականապես ճիշտ նպատակ է: Ես պատրաստ չեմ միայն այդ նպատակի համար պայքարի մեջ մտնել: Ինձ համար ակնհայտ էր, որ ընտրություններով իշխանություններին հեռացնելուց հետո այդ ֆորմատը չէր կարող աշխատել՝ գաղափարական անհաղթահարելի տարբերությունների պատճառով: «Հայաստան» դաշինքը, որը այսօր ձեւավորվել է, մենք գաղափարապես իրար մոտ ենք, մենք ի վիճակի ենք միասին արդյունավետ աշխատել: Բայց հետո ինքը (Տեր-Պետրոսյանը-խմբ) ավելի ուշ խոստովանեց, որ այդ առաջարկը տվել է ոչ միայն նրա համար, որ այսօրվա վարչապետի պաշտոնակատարին հեռացնենք, այլ նաեւ իմ ճանապարհը փակելու համար: Կարծում եմ՝ այստեղ բավական անկեղծ էր առաջին նախագահի հայտարարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր