00:00:00

Եվրոպացին էլ, ամերիկացին էլ, եթե կանգնելու են նույն տեղը, որտեղ թուրքն է, մեզ ինչ օգուտ, հենա կանգնած են էլի. Խոզնավարի գյուղապետը՝ Փաշինյանի առաջարկի մասին

19:32, 29 մայիս 2021

Պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշումը Սոթք-Խոզնավար հատվածից. սպասում ենք ազդանշանի ԵԱՀԿ-ից: Այսօր կրկին իր պլանն իրագործելու պատրաստակամության մասին է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ  Փաշինյանը ներկայացրել է իրավիճակի հանգուցալուծման իր պլանը, որով առաջարկում է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից մշտական տեղակայման վայրեր վերադարձնել Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները եւ այդտեղ տեղակայել «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներին»: Ինչից հետո, ըստ Փաշինյանի, «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հովանու ներքո» կարող է իրականացվել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը:
Armday.am-ը Խոզնավարի գյուղապետից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ունի Փաշինյանի առաջարկի մասին ու ինչ են մտածում դրա մասին գյուղացիները:
«Դե այդ զինվորականները Խոզնավարից ահագին հեռու են կանգնած, դե որ Փաշինյանն ասել է, թող անի, ինչ ասեմ»,- ասաց գյուղապետ Վարո Գրիգորյանը: Նա մեր տպավորությամբ, լավ չի պատկերացնում Փաշինյանի առաջարկության էությունը: Գյուղապետը սկսեց մեզնից հետաքրքրվել՝ որ թվականի քարտեզներով են սահամանկետերը ճշգրտվելու, հետո նկատեց, եթե հայկական կողմի օգտին չեն լինելու այդ սահմանազատումներն, էլ ում են պետք:
«Եթե սահմանազատում լինի հօգուտ մեզ լինի, հա, թե չէ՝  եվրոպացին էլ, ամերիկացին էլ գա, կանգնի նույն տեղը, որտեղ թուրքն է, մեզ ինչ օգուտ, հենա կանգնած են էլի, ռուսական զորքը թող գա, կանգնի, թե իրանք գան, կարող ա մի օգուտ լինի »:
Գյուղապետի խոսքով, թե այս հարցում Հայաստանին օգնի, Ռուսաստանն է օգնելու. «Ինչի ո՞վ է մեզ եկել օգնության, ամբողջ աշխարհը գոռում էր՝ պատերազմը դադարեցրեք, վերջը ռուսը չեկա՞վ, թեկուզ ուշացումով… գյուղացիները Նիկոլ Փաշինյանի պլանի մասին  ինչ պիտի ասեն, նրանց ով ա հարցնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր