00:00:00

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

18:37, 29 մայիս 2021

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց:  Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները անհանգստացնող են և վտանգավոր. անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց»: Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն գրառմանը կից տեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը, որը հրապարակվել է մայիսի 28-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր