00:00:00

Գեղարքունիքի մարզում վեր խոյացավ ՀՀ տարածքում առայժմ ամենաբարձր դրոշը

15:27, 29 մայիս 2021

Հայաստանի առաջին հանրապետության օրը Գեղարքունիքի մարզում վեր խոյացավ ՀՀ տարքծքում առայժմ ամենաբարձր դրոշը։ «Նոյ Լենդ» հանգստի գոտում տեղադրված եռագույնը 53 մետր բարձրություն ունի։ 9 մետր երկարությամբ, չորսուկես մետր լայնությամբ դրոշի Նախաձեռնությունը «Նոյ Լենդ»-ի սեփականատեր Գևորգ Հարությունյանինն է։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի ձեռամբ՝ օրհնության կարգ մատուցելուց հետո Գեղամա աշխարհում ծածանվեց հայոց Եռագույնը։ Միջոցառմանը ներկա Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ողջույնի իր խոսքում հիշատակեց Հայաստանի Հանրապետության հիմնադիրներին ու ազատության համար մարտնչող հերոսներին։ Մեր նախնիները 103 տարի առաջ այս օրերին հերոսական մաքառումով հաստատեցին հայկական պետականության կերտման ճանապարհը, ասաց Գեղարքունիքի մարզպետ Սանոսյանն ու հավելեց, հենց դրա շնորհիվ իրավունք ունեցանք ապրել ու արարել մեր սուրբ հայրենիքում։ Դրոշի տեղադրման արարողությունը ներկաներին հայրենիքի, պետականության ու սահմանների ամրության մասին ևս մեկ անգամ առիթ տվեց, բայցև ամրապնդեց համոզումը՝ միասնական ուժերով պետք է շարունակել հայրենիքի շենացման ու հզորացման գործը։ https://www.youtube.com/watch?v=nfch_UB9J-w&t=2s

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր