00:00:00

Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու համար. Փաշինյան

14:59, 29 մայիս 2021

Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Նորք-Մարաշի ՔՊ գրասենյակում կուսակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու համար: Երբ համանախագահության շրջանակներում բանակցությունները լիարժեք վերականգնվում են, և սահմանների ճշգրտման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած բանաձևը գործարկվում է, դա, ըստ էության, դառնում է շատ կարևոր մի քայլ մեր ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների իրականացման համար: Այդ պատկերացումների մեջ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունը: Մեզ պետք է իսկապես դարաշրջան, որտեղ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում կկարողանա հնարավորություն ունենալ խաղաղ զարգացման իր գործերով զբաղվել»,- ասաց նա: «Անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերը ՌԴ-ն է, որի հետ ունենք Միացյալ զորախմբի և Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ պայմանագիր: ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է, որին մասնակցում ենք, և դա այսպես էլ պիտի շարունակի լինել: Մենք պիտի համագործակցենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ, պետք է համագործակցենք տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում նաև Վրաստանի հետ, որպեսզի կարողանանք ապահովել երկարաժամկետ կայուն խաղաղություն տարածաշրջանի համար: Երբ ասում ենք խաղաղ զարգացման դարաշրջան հայ ժողովրդի համար, նկատի ունենք ընդհանրապես տարածաշրջանի համար, որովհետև այս համատեքստում տարածաշրջանը հնարավոր չէ առանձնացնել»,- հավելեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր