00:00:00

«Սպասում ենք, որ համանախագահները պայմանավորվածություն ձեռք բերեն նաև Ադրբեջանի հետ». Նիկոլ Փաշինյան

13:36, 29 մայիս 2021

Նորք Մարաշում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. «ԵԱՀԿ ՄԽ երեկվա հայտարարությունը ողջունում եմ: Ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար:
ՄԽ համանախագահները կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել՝ սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Ըստ էության, առաջարկվել է, որ կողմերը զորքերը հետ քաշեն ու համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային կետերի ճշգրտման աշխատանք:
Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը, սպասում ենք, որ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ: Խոսքը՝ Սոքթ-Խոզնավար հատվածի մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր