00:00:00

Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման կապակցությամբ

13:18, 29 մայիս 2021

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի ԱԳՆ «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը. «Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր