00:00:00

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

11:58, 29 մայիս 2021

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ սա տարրական պատկերացումներ չունի հողի, հայրենիքի, զինվորականների առաքելության մասին, այլ այն, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել վերջին 3 տարիներին և ինչպես է փլուզել մեր պետականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը: «Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հայկական զինուժը սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում դիրքավորվել էր բոլոր այն տեղամասերում, որտեղ թշնամու, նրա ռազմական, քաղաքացիական ենթակառուցվածքների, թիկունքային շարժերի նկատմամբ վերահսկողություն կարելի էր ապահովել։ Գլխավոր նպատակը՝ թշնամու հետ ցանկացած գործընթացում զսպող, կանխարգելող, ըստ անհրաժեշտության՝ պատժիչ գործողությունների արդյունավետ պրոցեսի ապահովումն էր։ Ընդ որում՝ ասածս տարածվում է մարտական հերթապահության կրումից մինչև սահմանային լարվածություն, իրավիճակի սրումից՝ հնարավոր մարտական գործողություններ։ Այդ բարդ և չափազանց պատասխանատու մարտական խնդիրը կատարելիս մեր զինված ուժերը ծանր ճանապարհ են անցել, բառիս բուն իմաստով, խրամատավորվելով ժայռերում, սարերում՝ հաճախ նույնիսկ 3000 մետրից բարձր սարերում։ Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ սա տարրական պատկերացումներ չունի հողի, հայրենիքի, զինվորականների առաքելության մասին, այլ այն, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել վերջին 3 տարիներին և ինչպես է փլուզել մեր պետականությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր