00:00:00

Անձնագրային և վիզաների վարչությունը հերթապահություն է սահմանել

10:40, 29 մայիս 2021

Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն սահմանել է հերթապահություն: Այս մասին հայտնում են անձնագրային վարչությունից: Հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր