Եւ այսպես՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը գրկածը վստահ է, որ կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, կամ՝ Ջերմուկի և Ադրբեջանի սահմանը։
Դիմելով Շուռնուխի համար լացողներին, նա հասկանում է, որ՝ «Սյունիքում սերունդ ա մեծացել, որը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջան ա եղել»։ 30 տոկոս լճի համար նա չի պատրաստվում թուրքի հետ սկսել պատերազմ։
Ավելին, հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հետ քաշել հայկական զորքերը:
Ու ամենասարսափելին՝ նախկինների հանդեպ ֆոբիալ վախեր ունեցողը անարգում է հայոց բանակը՝ «նախկինները զինվորներին անասնակերով էին կերակրում»։
Սուրեն Պապիկյանը, ով նստած էր կողքը եւ ով ծառայել էր նախկինների ժամանակ, երեւի էդ անասնակերի մենյուն լավ գիտի։
Հա, ասեց նաեւ՝ «էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչներիս է պետք զինվորը»։
Ի դեպ, Հիմալայներում, որտեղ ողջ տարին մշտնջենական ձյուն է, հնդիկ եւ չինացի սահմանապահները բահերով են կռվում, կրակել չեն կարող, որ հանկարծ ձյունաթափ չլինի։
Ընդամենը մի ռեմարկ. եթե մեզանից մեկը նման հակահայ ու պետության ողնաշարը ջարդող հայտարարություններ աներ, կհռչակվեր ադրբեջանական ազդեցության գործակալ ու տեղում կկալանավորվեր»։