Արա Պապյանը անընդունելի է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկ ներկայացրած պլանը, ըստ որի առաջարկում էր Սոտք-Խոզնավար սահմանային հատվածից մշտական տեղակայման վայրեր վերադարձնել Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները եւ այդտեղ տեղակայել «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներին», ինչից հետո, ըստ Փաշինյանի, «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հովանու ներքո» կարող է իրականացվել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը: «Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պլանն անընդունելի է, որովհետեւ դա նշանակում է մեր տարածքը սարքում ենք բուֆերային գոտի, իրենք էլ են մեր տարածքը սարքում բուֆերային գոտի, իսկ ով որոշեց որ հիմա պետք է կատարվի սահմանազատում, սահմանանշում, որ սկզբունքի հիման վրա: Որն է այդ սահմանը, ով որոշեց, որ ստալինյան վարչական սահմաններն այսօր կարելի է դիտարկել որպես միջպետական սահման: Եկենք, գնանք միջազգայինն դատարան, Հայաստանն ու Ադրբեջանը, ու լուծենք ամենասկբունքային հարցը՝ որն է ՀՀ-Ադրբեջան սահմանը, այիսնքն, դե յուրե որոշեն սկզբունքը, մնացածը տեխնիկայի հարց է՝ դելիմիտացիա, դեմերկացիա, մասնագետներ կնստեն, այդ խնդրով կզբաղվեն», Irakanum.am-ին ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարԱրա Պապյանը: Արդյոք երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պլանի ու ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականի միջեւ կապ կա, պարոն Պապյանի խոսքով. «Դժվար է ենթադրել, բայց ես կարծում եմ, որ հրաժարականը այդ խոսակցությունից շատ ավելի վաղուց էր գնում, մինչեւ պլանի ներկայացնելը: Ավելի լայն սպեկտրի հետ է կապված,բայց ընդհանուր առմամբ դա կապված է Ղարաբաղի հարցի ու հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրների հետ»: Ըստ նրա՝ վարչապետի պաշտոնակատարը փորձում է ինքնագլուխ բաներ անել. «Հայտարարություններ է անում առանց հասկանալու վտանգները, օրինակ երբ երեկ հայտարարեց, որ վեց գերինները ռազմագերների չեն, այլ առեւանգնավծներ, դա նշանակում հարցը իջեցնում է քրեական հանցագործության մակարդակի, այն ինչ դրանք միջազգային իրավունքով հստակեցված հանցագործություններ են: Եթե նրանք առեւանգնավծներ են, մենք ոչինչ եչնք կարող անել, բայց եթե պատերազմի ռազմագերիրներ են, միջազգային կոնվենցիաներ կան, մենք կարող ենք դրանց դիմել,մենք կարող ենք միջազգային կառույցներիդիմել, մարդը բաներ է ասում՝ առանց հասկանալու դրանց վտնագավորության չափը»:
Irakanum.am