00:00:00

«Վաղ առավոտից լրագրողներն ահազանգում են ՄԻՊ գրասենյակ». պաշտպանի աշխատակազմ

13:29, 28 մայիս 2021

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանին լրագրողներն ահազանգերով բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնական միջոցառումները լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին: Լրագրողները նշել են՝ նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն սպասվելիք նմանատիպ միջոցառումների լուսաբանման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների մասին՝ նախապես հրապարակված պարզաբանումներով կամ հիմնավորումներով: Լրատվամիջոցների միջոցով է հասարակությունը տեղեկանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների ու հանրային մարմինների աշխատանքի մասին, հետևաբար նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր