00:00:00

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. Բլինկեն

11:24, 28 մայիս 2021

Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում կողմերին աջակցելու հանձնառությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ պետքարտտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում: Ուղերձում նաև նշված է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները վերացնելու հարցում, որոնք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնման աշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր