00:00:00

ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

10:59, 28 մայիս 2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահություն հաստատող միջոցները՝ ստեղծելու երկխոսությանը նպաստող մթնոլորտ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր