00:00:00

Սա է մե­րօրյա պատգամավորների իրական կերպարը. Իմքայլական պատգամավորը դուռը շրխկացրել է լրագրողի վրա

09:24, 28 մայիս 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, պարզվում է՝ պատրաստվում է լրագրողների հարցերին պատասխանելու համար: Այդ մասին տեղեկացանք անձամբ, բախ­տի բերմամբ պատգամավորի մանդատ ձեռք բերած, տարրական էթիկայի կանոնների չտիրապետող, հայ աղջկա վրա դռներ շրխկացնող պատգամավորից. -Այսօր պատրաստ չեմ հարցազրույց­ներ տալու համար: -Ինչո՞ւ: -Ասացի՝ պատրաստ չեմ: -Իսկ Արցախը հանձնելուն պատրա՞ստ էիք: -Արցախը Դուք եք հանձնել: -Ես, հետաքրքիր է: Դուք որ­տե՞ղ եք եղել, առաջնագծում եղե՞լ եք: -Դուք ինձ խանգարում եք: -Դուք էլ իմ մասնագիտական աշխատանքին եք խոչընդոտում... -Ի պատասխան՝ ոչ ավել, ոչ պակաս դռան շրխկոց: Սա է մե­րօրյա պատգամավորների իրական կերպարը: Ուղղակի լավ կլի­ներ, որ այդպես դռներ շրխկաց­նելով՝ թույլ չտային Արցախը հանձնելու գործընթացը իրակա­նացվեր, կանխեին թշնամու ներ­խուժումը ՀՀ տարածք, մեր զին­վորներին մեր իսկ հողում գնդա­կահարելն ու գերի վերցնելը, կարողանային մեր մյուս գերիներին վերադարձնել... Որ մեկն ասես»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր