00:00:00

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում խուսափել ցանկացած գործողությունից և չսրել լարվածություն

23:39, 27 մայիս 2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և չսրել լարվածությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը», - նշել է Դյուժարիկը: Ներկայացուցիչը նշել է, որ երկկողմ բոլոր չլուծված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսությամբ և դիվանագիտական միջոցներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր