00:00:00

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

22:18, 27 մայիս 2021

Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի թվի ավելացման կապակցությամբ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է գրանցված սահմանային վերջին միջադեպին, երբ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից 6 հայ զինվորներ են գերեվարվել։ «Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել է զերծ մնալ սադրանքներից: Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է անցկացվեն կողմերի միջև բանակցությունների շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի արտաքին գերատասեչությունն ընդգծում է, որ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի առանց հետագա ռազմական գործողությունների։ Ինչպես արդեն հայտնել էինք մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։ Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի  Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել  Ռուսաստանից։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։ Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր