00:00:00

Փաշինյանի ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

21:29, 27 մայիս 2021

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետության իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձությունների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ ավելի լկտիանա ու սանձարձակ գործողությունների դիմի: Նիկոլ Փաշինյանը դեռևս նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափույթ Հայաստան վերադարձնել գերեվարված անձանց: Այս խոստումից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին նոր քաղաքացիներ: Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ մայիսի 25-ին, թշնամու գնդակից զոհվեց ՀՀ զինված ուժերի զինծառայող: Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները զբաղված են ստեղծված իրավիճակի համար Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մեղավորներ նշանակելով: Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը մեկ անգամ ևս փաստում են,  որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն գոյություն չունի, և ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար: Ազգային արժանապատվությունը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների և հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովելու լուծումը ընտրությունների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին և անձանց փոխանցելն է: Սակայն, մինչև նոր իշխանության ձևավորումը, անհետաձգելի անհրաժշտություն է թշնամու կասեցումը: Ըստ այդմ՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարության անդամների և իրավապահ մարմինների անգործությունը նրանց դարձնում է հանցակից, և նրանցից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգային և դիվանագիտական ձախողումների համար, կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի  պատերազմական հանցագործությունները, ձեռնարկել գործողություններ՝ զսպելու վերջինիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր