00:00:00

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը հայ- ադրբեջանական սահմանին

21:05, 27 մայիս 2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես փոխանցում է  ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակություն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ: Ռուսական կողմից վերահաստատվել է կողմերին ուղղված կոչը՝ ծագած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ցուցաբերել հնարավոր աջակցությունն այդ գործընթացին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր