00:00:00

Սահմանագծին միջազգային դիտորդների ներգրավման առաջարկը ոչ միայն իշխանության անզորության վկայությունն է, այլև կարող է ՀՀ-ն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել. «Պատիվ ունեմ»

20:39, 27 մայիս 2021

Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտ իշխանության ղեկավարի՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ուղղված առաջարկը ոչ այլ ինչ էր, քան սեփական անկարողության արձանագրում, անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում: Այս մասին ասված է «Պատիվ ունեմ» դաշինքի տարածած հայտարարության մեջ: «Պետք է արձանագրել, որ սեփական իշխանությունը փրկելու ճանապարհին կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին: Արցախի մեծ մասը հանձնած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունը տապալած, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող՝ գերիների, ռազմագերիների հարցը հետին պլան մղած իշխանական խունտան պատրաստվում է նոր զիջումների: Սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների ներգրավման մասին կապիտուլյանտի առաջարկը ոչ միայն իշխանությունների սպառված հնարավորությունների, անզորության և պարտվողական քաղաքականության վկայությունն է, այլև պարունակում է լրացուցիչ վտանգներ՝ այն կարող է Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել: Արժանապատիվ կեցվածքով միայն կարելի է հասնել խաղաղության, իսկ իշխանությունների վախկոտ ու անարժանապատիվ կեցվածքը մշտապես հանգեցնելու է թշնամու կողմից պարբերաբար նվաստացումների, որի պարագայում պատերազմն անխուսափելի չէ: Ստեղծված ծանր իրադրության միակ հանգուցալուծումը հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումն է»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր