00:00:00

ՊՆ-ն չի հաստատում Տավուշում հակառակորդի կողմից կրակահերթերի մասին լուրերը. ՀՀ ԶՈՒ-ն կրակային վարժանք է անում

14:24, 27 մայիս 2021

Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցություններին: «Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Ըստ երևույթին դրա հետ են շփոթել: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,-նշեց Ալթունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր