00:00:00

Այս պահին շատ բարձր մակարդակի միջոցառումներ են արվում, որ կարողանանք տղերքին հետ բերել. Հակոբ Ավետյան

12:22, 27 մայիս 2021

Այսօր՝ վաղ առավոտյան, ականապատման աշխատանքներ իրականացնելիս գերեւարված 6 զինծառայողը գերի են ընկել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վերեւի սահմանից: Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի տվյալներով, այդ պահին նշված հատվածում բացի 6 զինծառայողից այլ զինծառայողներ չեն եղել: Գերեւարման հանգամանքները պարոն Ավետյանը համարեց ռազմական գաղտնիք ու չցանակացավ խոսել այդ մասին: «Այս պահին շատ բարձր մակարդակի միջոցառումներ են արվում, որ կարողանանք տղերքին հետ բերել »,- irakanum.amին ասաց Հակոբ Ավետյանը: Ըստ նրա՝ իրավիճակը բավականին լարված է, հնչում են կրակոցներ ու նաեւ փոխհրաձգություն. «Փոխհրաձգությունն ինտենսիվ չէ, ուղղակի այս պահին լարվածության շատ բարձր աստիճան է, պայթունավտանգ իրավիճակ է, տեսնենք՝ ինչին կհանգեցնի»: Մեր զրուցակցի բնորոշմամբ, վեց հայ զինծառայող ներին առեւանգել են, ոչ թե գերեւարել, մեր դիտարկմանը, այսինքն տղաները չեն էլ հասցրել պաշտպանական գործողությունների՞ դիմել, համայնքապետն ասաց. «Չէ ունեցել ենք, եկեք մեր տղաների աշխատանքը, մեր բանակի գործողությունները չթերագնահատենք, հաշվի առնենք, որ մյուս կողմից էլ է բանակ կանգնած, հիմա այս գործողությունների արդյունքում կարող է ինչ-որ իրավիճակ ստեղծվի: Մերոնք շատ ակտիվ ամեն ինչ անում են: Եթե պատերազմական վիճակ է, արվում են գործողություններ, կարող է լինել նաեւ նման իրավիճակի առաջացում. այս պահին էլ պատերազմական վիճակում ենք»: Մեր զրուցակիցը չցանկացավ գնահատել, թե ինչի արդյունքում է թշնամին ՀՀ տարածքում ու ինչի արդյունքում է հայ զինծառայողին գերեւարում ՀՀ սահմանից. «Արդեն քաղաքական հայտարարություններ կլինեն, միանշանակ մեր կողմից շատ թերացումներ կան, եթե հայտնվել են այստեղ ու մինչեւ հիմա հետ չեն շպրտվել, պարզ է, որ մեր կողմի թերացումն է: Բայց կարող է այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ոչ մեկս տեղյակ չենք, ուրախ կլինեմ, որ վաղը անակնկալ լինի, պարզվի, որ մեր կառավարությունն այնպիսի բան արեց, որ այս ամեն հարցի լուծումը տվեց»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր