00:00:00

Գեղարքունիքի մարզպետը տեղյակ չէ, թե վերջին 1-1,5 ժամում ինչ իրավիճակ է իր մարզում

12:04, 27 մայիս 2021

Կառավարության նիստից հետո լրագրողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին մարզում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ կան տեղեկություններ կրակոցի մասին: Մարզպետն ասաց, որ վերջին 1-1,5 ժամվա իրավիճակին տեղյակ չէ, քանի որ եղել է կառավարության նիստում: Հարցին, թե ինչ կարևոր հարցեր են քննարկվում, որ մարզը թողել ու եկել է Երևան, մարզպետն ասաց, որ նիստի դռնփակ հատվածում մարզին վերաբերող հարցեր են քննարկվել, որին իր ներկայությունը պարտադիր է, հիմա վերադառնում է մարզ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր