00:00:00

Դուք, որ զբաղված եք բուկլետ ու պլակատ տպելով, հասկանո՞ւմ եք, որ վաղը կարող է ուշ լինել. Զոհրաբյանը դիմեց ընդդիմությանը

12:40, 27 մայիս 2021

Իշխանությունը, որն ի զորու չէ ապահովել իր երկրի սահմանների անվտանգությունը, մեղադրում է բոլորին, րոպե առաջ պետք է հեռանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը դիմեց նաև ընդդիմադիրներին. «Ինչո՞ւ եք լռում: Դուք որ զբաղված եք բուկլետ ու պլակատ տպելով, հասկանու՞ւմ եք, որ վաղը կարող է ուշ լինել, ձեր պլակատը, բուկլետը, քարոզարշավը կարող է որևէ մեկին պետք չլինել: Ընդդիմությունը հիմա պետք է լիներ փողոցում, պետք է արտահերթ հավաք հրավիրեր, ներկայացներ իրավիճակը, պարտադրեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա ունակ չէ ադեկվատ բանակցություններ վարելու»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր