00:00:00

«168 ժամ»․ Սիսիանի այդ հատվածը, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են, Երևանին ավելի մոտ է, քան Մեղրիին. Մխիթար Զաքարյան

09:01, 27 մայիս 2021 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում առաջ եկած թշնամին տարբեր սադրանքների է դիմում։ Մայիսի 26-ին թշնամին Վերին Շորժայի հատվածում կրակոցներ էր արձակել, որի հետևանքով մեկ հայ պայմանագրային զինծառայող էր զոհվել։ Դրանից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում նույնպես եղել են կրակոցներ։ 168.am–ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ Սիսիանի հատվածի վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, սակայն Մեղրիում ամեն ինչ համեմատաբար բարվոք է՝ շնորհիվ ՀՀ զինծառայողների, նաև որոշ չափով՝ ՌԴ սահմանապահների։ Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր